Սմբատը ազգային ռեկորդակիր, իսկ Փաենգը՝ Աշխարհի
1 տարի առաջ
Քիչ առաջ ավարտեց իր ելույթը մեր հավաքականի մարզիկ Սմբատ Կարապետյանը։ Նա աշխարհի ուժեղագույնների խմբում շատ լավ հանդես եկավ և գրանցելով 16.36 արդյունքը T54 դասակարգման 100մ սայլակավազք վարժությունում 2/3 խմբի հաշվարկով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Այս արդյունքով նա Հայաստանի նոր լավագույն արդյունք սահմանեց, անձնական նախորդ արդյունքը բարելավեց 1,73 վայրկյանով։
Այս մրցելույթում թաիլանդցի Փաենգ Նուեայի կողմից սահմանվեց աշխարհի նոր ռեկորդ 13.63 վայրկյան։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, ողջ թիմին լավ արդյունքներ գրանցելու առթիվ։
Ստորև մեր Սմբատի և ռեկորդակիր Փաենգի ուրախ նկարն է նաև🇦🇲👏🇦🇲👏🇦🇲👏🇦🇲