Տեղի է ունեցել պարալիմպիկ մարզաձևերի հանձնաժողոէների նիստեր

1 ամիս առաջ
Տեղի է ունեցել պարալիմպիկ մարզաձևերի հանձնաժողոէների նիստեր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեում սույն թվականի փետրվարի 25-ին հրավիրվել էր ՀԱՊԿ Պարա ծանրամարտ🏋️‍♂️, ՀԱՊԿ Անվասայլակով բասկետբոլ ♿️🏀 և ՀԱՊԿ Պարա սեղանի թենիս 🏓մարզաձևերի հանձնաժողովների ընդլայնված նիստ։ 

 

Նիստի ընթացքում քննարկվեցին անցկացվելիք 2025թ. առաջնությունների և Պարալիմպիկ հավաքականի մարզիկների միջազգային մրցաշարարերի նախապատրասմանը վերաբերող հարցեր։ 

 

Հավաքականների մարզչական ղեկավար կազմի կողմից ցուցումներ և առաջադրանքներ տրվեցին անձնական մարզիչներին։ 

 

Հանձնաժողովների կողմից հավանության արժանացան ՀՀ 2025թ առաջնությունների անցկացման ժամանակացույցերը և կազմկոմիտեների անհատական ցանկերը։

 

Առաջարկվեց համապատասխան մարզահամալիրների ղեկավարության հետ համաձայնեցնել առաջնությունների անցկացման համար տրամադրվելիք մարզադահլիճների հարցը և հրապարակել ՀՀ առաջնություններին մասնակցության հրավերները։

 

Քննարկվեց նաև միջազգային գործընկերների Հայաստան այցելության, մարզագույքերի ձեռքբերման և Պարալիմպիկ մարզադպրոցների հիմնման հետ կապված ընթացիկ հարցերը ու աշխատանքները։

 

Հավանության արժանացավ նաև մեր լեգենդար Պարալիմպիկ ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Գագիկ Գասպարյանի անվան մրցաշար կազմակերպելու նախաձեռնությունը։

 

Պարալիմպիկ կոմիտեի լրատվական