Պարալիմպիկ հավաքականի ընդունելություն քաղաքապետարանում

4 շաբաթ առաջ
Պարալիմպիկ հավաքականի ընդունելություն քաղաքապետարանում

Երեկ Իտալիայի Պրեդացո համայնքի ղեկավար պարոն Պաոլո Բոնինսեգնան ընդունեց Միլանո Կորդինա 2026 Պարալիմպիկ Խաղերին մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող հայկական պատվիրակությանը։ Քննարկվեցին համագործակցության հարցեր, փոխանակվեցին նվերներ։ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պարոն Աբրահամյանը պարոն Բոնինսեգնային հրավիրեց Հայաստան՝ ինչը դրական արձագանք ունեցավ։ Նշենք նաև որ մոտ 500 տարվա պատմություն և 4500 ազգաբնակչություն ունեցող Պրեդացոյում է տեղակայված Միլանո Կորտինա 2026 Պարալիմպիկ խաղերի մարզիկների 3 ավաններից մեկը, որտեղ ժամանակավորապես բնակվում են պարադահուկավազորդները և պարա բիաթլոնիստները։