Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը

4 ամիս առաջ
Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը

🇦🇲 Հայաստանի պարա սեղանի թենիսի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը 👩‍🦽🏓

 

Շվեդիայի 🇸🇪 Հելսինբորգ քաղաքում արդեն ավարտվել է Պարա սեղանի թենիսի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ուժեղ և միասնական հավաքականը։

 

🏓 Մեր մարզիկները՝

 

Կամո Դավթյան — MS7

Հմայակ Ավետիսյան — MS9

Տիգրան Պետրոսյան — MS9

Գևորգ Բեգլարյան — MS10

Լուսինե Կարապետյան — WS10

 

👥 Պատվիրակության կազմը

հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ՝

• Ֆելիքս Սարգսյան — պատվիրակության ղեկավար 

• Ալեքսանդր Դիարյան — Պարա սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ

• Հասմիկ Սիմոնյան — մարզիչ

 

🇦🇲 Հայաստանի թիմի գործուղման ծախսերը ամբողջությամբ ապահովվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում, ինչպես նաև առաջնությանը մասնակցության համար ստացված նվիրատվությունների շնորհիվ։

 

💪 🏓Մեր մարզիկները  ներկայացրեցին Հայաստանը միջազգային ասպարեզում՝ ցուցադրելով կամք, պայքար և անսպառ մարզական հոգի։

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ մեր մարզիկների նկատմամբ ցուցաբերած անսահման աջակցությունն ու հավատքը մշտապես զգացնել տալու համար։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում 

Armenian National Paralympic Committee մասնավորապես՝

🇦🇲 նախագահ պարոն Հակոբ Աբրահամյանին և

🇦🇲 փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանին,

նրանց տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային բոլոր հարցերով ցուցաբերած շարունակական աջակցության համար։

 

Առանձնակատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  որը ապահովում է մեր թիմի գործուղումների ֆինանսավորումն ու աջակցությունը՝ կարևոր ներդրում ունենալով հայկական պարա սպորտի զարգացման և միջազգային մրցաշարերին մեր մասնակցության կայունացման գործում։

 

Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին վստահության, աջակցության և միասին անցած ճանապարհի համար։

ի դեպ այսքան մեծ կազմով ֆեդերացիան առաջին անգամ էր ներկայանում նմանատիպ առաջնությանը ։

Շարունակում ենք առաջ՝ նոր նպատակներով ու հաղթանակներով։ 🏓💪🏻🇦🇲

 

Ձեր հետևումն ու աջակցությունը ուժ է տալիս մեր մարզիկներին։

Միացեք մեր էջին՝ լինել մեր թիմի կողքին։ 

Հարգանքներով  <<Հաշմանդամ Անձանց Սեղանի Թենիսի Հայկական Ֆեդերացիա >>💪🇦🇲

 

#Հայաստան

#Պարասպորտ

#Պարալիմպիկ

#ՊարասեղանիԹենիս

#Հայաստանիհավաքական

#ՄերԹիմը

#Մարզիկներ

#ՀպարտենքՄերԹիմով

#Հաջողություն

#Շնորհակալություն

#Աջակցություն

#ԿԳՄՍ

#ՊարալիմպիկԿոմիտե

#ՀայաստանիՊարալիմպիկԿոմիտե

#ՀաշմանդամայինՍպորտ

#ՆերգրավվածՍպորտ

#ԱկտիվՀայաստան

#ՍպորտԲոլորիՀամար