Առաջնության առաջին օրը նվաճվեց 6 մեդալ
5 ամիս առաջ
Օրվա Հերոսները
Այսօր Թբիլիսիում ընթացող պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը մեր Հավաքականի 49 կգ քաշային կարգում հանդես եկող բոլոր երեք մարզիկները աննախադեպ արդյունքներ գրանցեցին։
Այսպես՝
Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանեց 🇪🇺Եվրոպայի ՌԵԿՈՐԴ 🇦🇲🏋️♂️ և նվաճեց 🥈արծաթե և 🥉բրոնզե մեդալներ
Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75կգ և 210 կգ արդյունքներով նվաճեց 🥉բրոնզե և 🥇ոսկե մեդալներ 🇦🇲🏋️♂️
Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105կգ արդյունքով նվաճեց երկու 🥇🥇ոսկե մեդալ 🇦🇲🏋️♂️
Ընդհանուր առմամբ մեկ ռեկորդ և 6 մեդալ
🥇🥇🥇🥈🥉🥉
Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։
Հավաքական թիմի հետ են նաև մարզչական հետևյալ կազմը՝ Գևորգ Հովհաննիսյանը ( պատվիրակության ղեկավար), Գրետա Վարդանյանը, Հարություն Մխիթարյանը և Գոռ Նարինջյանը