Բրազիլացի փորձառում մասնագետները նույնպես կաշխատեն հավաքականի հետ
9 ամիս առաջ
Հայաստանի և Բրազիլիայի պարա ծանրամարտի հավաքական թիմերի միջև 2022թ. սկսած ձևավորվել էին ընկերական հարաբերություններ։ Այս տարի այդ հարաբերությունները ավելի են ընդլայնվել և լրացվել գործընկերային կոմպոնենտով, մասնավորապես, մեր խնդրանքով Բրազիլիայի հավաքականի փորձառու ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը, որը ճանաչվել է Բրազիլիայի պարա ծանրամարտի 2023թ լավագույն մարզիչ, ներգրավվել է հավաքական թիմի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում։
Հայաստանի պարա ծանրամարտի հավաքական թիմի մարզչական կազմը (Ա.Զուրաբյան, Հ.Մխիթարյան, Գ.Վարդանյան, Ա.Ներսիսյան, Ք.Պետրոսյան, Գ.Հովհաննիսյան, Է.Մակարյան, Հ.Աշճյան, Ն.Զալիբեկյան, Գ.Նարինջյան) ամենօրյա ռեժիմով շարունակում է հավաքական թիմին նախապատրաստել առաջիկա կարևորագույն և Պարալիմպիկ խաղերի ուղեգրի նվաճման որակավորման մրցաշարեր համարվող Դուբայ-2024 և Թբիլիսի-2024 աշխարհի գավաթի մրցաշարերին։
Պարալիմպիկ կոմիտեն շնորհակալություն է հայտնում մեր մարզչական կազմին և միջազգային գործընկերներին անձնուրաց աշխատանքի համար։