Պարա կանոե մարզաձևը ներկայացվեց նոր մարզիկներին
2 ամիս առաջ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն պարա կանոե 🛶🇦🇲մարզաձևի մասսայականացման նպատակով Սևանում կազմակերպել էր վարպետաց դաս՝ մարզաձևով հետաքրքրված անձանց համար։ Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը մասնակիցներին ծանոթացրեց պարա կանոե մարզաձևի պատմությունը, իսկ Պարա կանոեի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Մալխասյանը ներկայացրեց մարզաձևում վերջին տարիների գրանցած առաջընթացը և զարգացման հեռանկարները։ Վերջում հավաքականի պարա թիավարող Արթուր Պետրոսյանը վարպետաց դաս իրականացրեց ապագա մարզիկների համար։
Master class🛶Canoe popularization day...