Հայաստանի Հանրապետության 2024 թ լավագույն պարա աթլետը
2 ամիս առաջ

Գրետա Վարդանյանը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ։ Երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ մարզիկների պարգևատրման պաշտոնական արարողությունը։ Հիշեցնենք, որ Գրետան 2024 թվականին, Աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճել էր բրոնզե մեդալ և Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգիր, իսկ Փարիզում կայացած Պարալիմպիկ Խաղերին պարածանրամարտ մարզաձևում գրավել էր 6-րդ ճորիզոնականը։ Կրկին շնորհավորում ենք Գրետային, մարզիչներին, պարալիմպիկ կոմիտեի ամբողջ աշխատակազմին և նոր ձեռքբերումներ մաղթում: