Հայաստանի պարա աթլետիկայի հավաքականը կմասնակցի Շվեյցարիայի Նոթվիլ քաղաքում կայանալիք Գրան Պրի մրցաշարին

21 ժամ առաջ
Հայաստանի պարա աթլետիկայի հավաքականը կմասնակցի Շվեյցարիայի Նոթվիլ քաղաքում կայանալիք Գրան Պրի մրցաշարին

Հայաստանի պարա աթլետիկայի հավաքական թիմը մայիսի 18-24-ը կմասնակցի Շվեյցարիայի Նոթվիլ քաղաքում անցկացվելիք Աշխարհի պարա աթլետիկայի Գրան Պրի մրցաշարին։

 

Մրցաշարին կմասնակցի Հայաստանի 6 մարզիկներից կազմված հավաքականը՝ գլխավոր մարզիչ-թիմի ղեկավար Հովհաննես Գևորգյանի և ավագ մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

Հավաքականի կազմում ընդգրկված են սայլակավազորդներ Գոհար Նավասարդյանը (T53), Սմբատ Կարապետյանը (T54) և Արման Սարգսյանը (T54), որոնք հանդես կգան 100, 200, 400 և 800 մետր վազքատարածություններում։

 

Վազքուղում պայքարի մեջ կմտնի նաև Դավիթ Խաչատուրյանը (T36), որը կմրցի 100, 200, 400 և 800 մետր վազքատարածություններում։

 

Նետումների մրցաձևերում Հայաստանի հավաքականը կներկայացնեն Սարգիս Մխիթարյանը (F57) և Կարեն Տոնոյանը (F56), որոնք հանդես կգան գնդի հրում մրցաձևում։

 

Մրցաշարը կարևոր նշանակություն ունի հայ մարզիկների համար, քանի որ այն հանդիսանում է Աշխարհի 2027 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարի փուլերից մեկը։ Միևնույն ժամանակ, Աշխարհի առաջնությանը մասնակցությունը ներառված է 2028 թվականի Պարալիմպիկ խաղերի ճանապարհային քարտեզում։

 

Հավաքականի մասնակցության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված 2026 թվականի դրամաշնորհային պայմանագրի շրջանակում։