Պաշտոնական լրահոս
2 տարի առաջ
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի արտահերթ նիստ։ Նիստում քննարկվեց և հաստատվեց 2022 թվականի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած Հայաստանի պարալիմպիկ հավաքական թիմի մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի թեկնածու առաջադրելու մասին որոշումը։
Որոշման համաձայն առաջադրվել են Պարալիմպիկ մարզաձևերի հետևյալ Պարալիմպիկ և պարա աթլետների թեկնածությունները
Պարա ծանրամարտ՝
1. Սվետլանա Մանուկյան (Եվրոպայի առաջնության բրոզե մեդալակիր, 2022թ)
2. Գրետա Վարդանյան (Եվրոպայի առաջնության 4-րդ տեղ, 2022թ)
Պարա Կանոէ՝
3. Արթուր Պետրոսյան (Եվրոպայի առաջնության 12-րդ տեղ, 2022թ)
Պարա աթլետիկա
Աշխարհի պարա աթլետիկայի գրան պրի առաջնության 5-11-րդ տեղեր գրաված աթլետներ
4. Սմբատ Կարապետյան (սայլակավազք)
5. Հայկ Աբգարյան (սայլակավազք)
6. Արման Սարգսյան (սայլակավազք)
7. Ստասիկ Նազարյան (սայլակավազք)
8. Սարգիս Ստեփանյան (Գնդի հրում)