Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի Պարա լողի Աշխարհի սերիային Ֆրանսիայում

4 օր առաջ
Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի Պարա լողի Աշխարհի սերիային Ֆրանսիայում

Հայաստանի պարա լողի հավաքականի մարզիկ Գարիկ Միքայելյանը կմասնակցի Պարա լողի Աշխարհի սերիայի հերթական փուլին, որը կանցկացվի մայիսի 1-3-ը՝ Փարիզում։

 

Գարիկ Միքայելյանը 2025 թվականին դարձել է ՀՀ չեմպիոն, իսկ այս մրցաշարը նրա առաջին միջազգային ելույթն է։ Մրցումներից առաջ նա կանցնի մարզական դասակարգում, որից հետո կմասնակցի առաջնությանը։

 

Թիմի ղեկավարն է Մարիամ Սահակյանը, ուղեկցող՝ Արմինե Նահապետյանը, տեխնիկական անձնակազմից՝ Հրայր Սիրեկանյանը, իսկ լրատվական պատասխանատուն՝ Ռուզաննա Վարդերեսյանը։

 

Մրցաշարը կարևոր փուլ է մեր մարզիկի համար՝ միջազգային փորձ ձեռք բերելու և բարձր մակարդակում մրցակցելու տեսանկյունից։

 

Առաջնության մասնակցության ֆինանսավորումն իրականացվել է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, «Զինվորի տուն» ԲՀԿ-ի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջոցների հաշվին։

 

Մաղթում ենք հաջողություն մեր մարզիկին և ամբողջ թիմին՝ արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում