Գրետա Վարդանյանը հայտավորվել է Աշխարհի գավաթի առաջնությանը

11 ամիս առաջ
Գրետա Վարդանյանը հայտավորվել է Աշխարհի գավաթի առաջնությանը

Պարա ծանրամարտի միջազգային օրացուցային պլանի համաձայն Պարալիմպիկ խաղերի 2024 թվականի որակավորման փուլի առաջին մրցաշարը տեղի կունենա Դուբայում,  փետրվարի 29-ից 7-ը ընկած ժամանակահատվածում։ 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հավաքականի առաջատար Գրետա Վարդանյանին հայտավորել է մասնակցելու Աշխարհի գավաթի նշված առաջնությանը։ Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշային աղյուսակում  այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

 

Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնության մասնակիցների ցանկը կհրապարակվի առաջիկայում Գյումրիում, Վանաձորում և Երևանում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներից հետո, մինչև փետրվարի 25-ը։ Թբիլիսի նախատեսվում է գործուղել ինչպես մեծերի, այնպես էլ երիտասարդական ու պատանեկան հավաքականների սաներին։