Ավարտվեց անվասայլակով բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
1 ամիս առաջ
🇦🇲 Հայաստանի անվասայլակով բասկետբոլի հավաքականը սույն թվականի սեպտեմբերի 4-ից 13-ը մասնակցեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։
Այս մրցաշարը մեր թիմի համար դարձավ կարևոր փորձ և ուրույն քայլ դեպի միջազգային ասպարեզ։ 💪
📌 Մեր հիմնական մարտահրավերը մնում է ստաբիլ ֆինանսավորման ապահովումը, որպեսզի թիմը կարողանա պարբերաբար մարզվել և մրցակցել հավասար պայմաններում։ Միջոցառմանը ՀՀ Պետբյուջեից տրամադրվել է համաֆինանսավորման աջակցություն՝ 2,9 մլն դրամի չափով դրամաշնորհ, ըստ նախարարության և կոմիտեի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի։
🙏 Շնորհակալություն մարզիկներին, մարզիչներին և բոլոր աջակիցներին։ Մենք հավատում ենք՝ սա նոր ճանապարհի սկիզբն է։ 🌟
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Armenian National Paralympic Committee
Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա WBF Armenia
#TeamArmenia #WheelchairBasketball #StrongerTogether
