Պարա սեղանի թենիսի հավաքականի երկու մարզիկ կգործուղվեն մրցաշարի
1 ամիս առաջ
Հունիսի 19-21-ը Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացված պարա սեղանի թենիսի միջազգային բաց առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտավորել և գործուղել էր Պարա սեղանի թենիսի հավաքականի մարզիկներ՝ Լուսինե Կարապետյանին և Տիգրան Պետրոսյանին։
Հայաստանը նման մրցաշարի առաջին անգամ ներկայացավ կին մարզիկով։ Լուսինե Կարապետյանը (մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), մարզական դասակարգում անցավ և հնարավորություն ստացավ մասնակցելու զարգացնող և բարձրակարգ միջազգային առաջնությունների։
Լուսինեն նորամուտը հաջող մեկնարկեց և մրցաշարի կանանց անհատական մրցապայքարում նվաճեց երրորդ տեղը։
Տղամարդկանց անհատական մրցապայքարում հաջող հանդես եկավ նաև Տիգրան Պետրոսյանը։ Նա մրցաշարի արդյունքներով գրավեց 7-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, պարա սեղանի թենիսի հավաքական թիմին, այս կարևոր մարզական առաջընթացը ապահովելու համար։
