Աշխատանքային տասնօրյակը

1 տարի առաջ
Աշխատանքային տասնօրյակը

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն 2023 թ. միջազգային առաջնությունների մասնակցության հարցերի վերաբերյալ հունվարի 3-ից սկսել է կոնսուլտացիաները պարա ֆեդերացիաների նախագահների և մարզչական կազմերի հետ։

 

Քննարկվել են պարա աթլետիկա, պարա սնոուբորդ, պարա սեղանի թենիս, պարա լող, պարա ծանրամարտ մարզաձևերի հավաքական թիմի մարզիկների, փաստաթղթավորման, լիցենզավորման, առաջնություններին մասնակցության հարցերը։ Ներկայացվել է Միջազգային ֆեդերացիաների սահմանած պահանջները, պատրաստվածության աստիճանի բարձրացման վերաբերյալ առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։

 

Պարալիմպիկ կոմիտեի աշխատակազմ