ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1 տարի առաջ
Մամուլի հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրեց գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան) , ով այս մրցաշարի ժամանակ հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։
Այսօր կայացավ Գրետա Վարդանյանի մրցելույթը, որտեղ մեր մարզուհին հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները և հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում: