Մեկնարկում է Հայաստանի պարա սպորտի հանրապետական 21-րդ փառատոնը

1 ամիս առաջ
Մեկնարկում է Հայաստանի պարա սպորտի հանրապետական 21-րդ փառատոնը

🇺🇳ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Հայաստանի գրասենյակի և Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո այսօր մեկնարկում է Հայաստանի պարա սպորտի հանրապետական 21-րդ փառատոնը։

 

Փառատոնին կմասնակցեն Հայաստանի մարզերից ժամանած և Արցախից բռնի տեղահանված շուրջ 130 պարա մարզիկ։ Արցախից բռնի տեղահանված ևս 20 երեխա Փառատոնի առանձին մարզական ծրագրով կմրցի միմյանց հետ։

 

Փառատոնի ծրագրում ներառվել են հետևյալ մարզաձևերը՝

 

Պարա սեղանի թենիս 🏓 

Անվասայլակով բասկետբոլ 🏀

Շախմատ ♟️

Պարա ծանրամարտ(փաուերլիֆթինգ) 🏋️‍♂️

Պարա աթլետիկա 🏁♿️

Շոու դաուն 🕶️🏏

Բոչիա ☄️

Սլեդջ հոկեյ 🏒🥅

 

Փառատոնի մրցանակային տեղեր գրաված մարզիկները և թիմերը կպարգևատրվեն մեդալներով, դրամական պարգևներով և հուշանվերներով։

 

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality UNHCR Armenia Armenian National Paralympic Committee Pyunic - armenian association for persons with disabilities / Փյունիկ ՀԿ