Մեդալի ակնկալիքով
2 տարի առաջ
Հայաստանի պարա ծանրամարտի հավաքական թիմը գործուղվում է ԱՄԷ մասնակցելու Աշխարհի գավաթի առաջնությանը։ Այս առաջնությունը ներառված է Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզում։ Խստացված Ֆինանսավորման չկատարելու պատճառով ամբողջ կազմի գործուղումը դարձավ անհնար և Պարալիմպիկ կոմիտեն իր միջոցներով կարողացավ հոգալ միայն Գրետա Վարդանյանի գործուղման ծախսերը։ Պարալիմպիկ կոմիտեն թիմի առաջ խնդիր է դրել բարելավել Գրետա Վարդանյանի աշխարհի վարկանիշային աղյուսակում ներկա դիրքը և իհարկե պայքարել Աշխարհի գավաթի մեդալի համար։ Մաղթում ենք մեր փորձառու Պարալիմպիկ աթլետին վստահ և հաջող մասնակցություն այս կարևոր առաջնությանը։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե