Պարա ծանրամարտի Հավաքականի կանայք ավարտեցին իրենց ելույթները

1 տարի առաջ
Պարա ծանրամարտի Հավաքականի կանայք ավարտեցին իրենց ելույթները

Հավաքականի անդամաներ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի չեմպիոն, Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն և Պարալիմպիկ խաղերի բազմակի մասնակից Գրետա Վարդանյանը Աշխարհի առաջնությանը հաջող ելույթ չունեցավ։ Երեք մոտեցումներում 96կգ, 96կգ և 97կգ բարձրացրած քաշերը չհաշվվեցին։  Գրետան Աշխարհի վարկանիշային աղյուսակում նահանջեց երկու դիրքով և այժմ նա 93կգ գրանցած արդյունքով 9-րդ հորիզոնականում է։ Հաջորդ տարի կարևոր մրցելույթներ կան փետրվարին Դուբայում և հունիսին Մանչեստրում, որտեղ համոզված ենք, որ Գրետան կնվաճի Պարալիմպիկ խաղերի ուղեգրի հրավերը։

Ինչ վերաբերում է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սվետլանա Մանուկյանին, ապա նա լավ կատարեց առաջին մոտեցումը և բարձրացնելով 55 կգ անձնական արդյունքը բարելավեց 3 կգ-ով , սակայն սպասելիքները ավելին էին։ Հուսանք առաջիկայում ելույթները ավելի տպավորիչ կլինեն։

Օգոստոսի 29-ին մեր 7-րդ և վերջին ծանրորդ Գնել Սաֆարյանի մրցելույթն է։ Մաղթում ենք հաջող մասնակցություն և լավ արդյունքներ նրան։