Պարալիմպիկ կոմիտեի հետ կնքվել է պայմանագիր

8 ամիս առաջ
Պարալիմպիկ կոմիտեի հետ կնքվել է պայմանագիր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջև կնքվել է լրացուցիչ դրամաշնորհային պայմանագիր շուրջ 12,6 մլն դրամի չափով։ ՀՀ կառավարության կողմից այս տարի համաձայն նշված պայմանագրի կֆինանսավորվի ևս 3 միջոցառում՝ «Պարա աթլետիկայի Աշխարհի առաջնություն, Կոբ 2024», «Պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկություն, Թբիլիսի 2024» և «Աշխարհի Պարա աթլետիկայի գրան պրի, Նոթվիլ 2024»։

 

Պարալիմպիկ կոմիտեն շնորհակալություն է հայտնում Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերին ընդառաջ այս անչափ կարևոր միջոցառումները ֆինանսավորելու համար։

 

Պարալիմպիկ կոմիտեի լրատվական բաժին