Էնդրյու Փարսոնը Վերընտրվեց ՄՊԿ նախագահի պաշտոնում
1 ամիս առաջ
2025 թվականի սեպտեմբերին Սեուլում տեղի ունեցավ Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի (ՄՊԿ) Գլխավոր ասամբլեան, որի օրակարգի առանցքային հարցը ՄՊԿ նախագահի ընտրությունն էր։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՄՊԿ նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ՝ Էնդրյու Փարսոնը։ Նրա վերընտրությունը փաստում է միջազգային պարալիմպիկ հանրության բարձր գնահատականը ՄՊԿ-ի գործունեությանը և վերջին տարիների ձեռքբերումներին՝ ուղղված ներառականությանը, հավասար հնարավորություններին և պարասպորտի համաշխարհային զարգացմանը։
Հայաստանի Հանրապետությունը ևս իր մասնակցությունն ունեցավ այս կարևոր համաժողովին․ Սեուլում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։ Նրա ներկայությունը կարևոր հարթակ դարձավ Հայաստանի դիրքորոշումները ներկայացնելու, գործընկեր կազմակերպությունների հետ կապերը խորացնելու և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն շնորհավորում է Էնդրյու Փարսոնսին ՄՊԿ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահ է, որ նրա ղեկավարությամբ ՄՊԿ-ը կշարունակի նպաստել պարասպորտի զարգացմանը և պարալիմպիկ շարժման առաջխաղացմանը ողջ աշխարհում։
