Հաստատվել է Պարա սեղանի թենիսի ՀՀ առաջնության կանոնոնակարգը և Կազմկոմիտեի անհատական կազմը
1 ամիս առաջ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեում 2025 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Պարա սեղանի թենիս 🏓մարզաձևի հանձնաժողովի նիստ։ Նիստի օրակարգում քննարկվեց Պարա սեղանի թենիսի ՀՀ 2025 թվականի առաջնության կազմակերպչական հարցեր։ Հավանության արժանացավ Առաջնության անցկացման կանոնակարգը և Կազմկոմիտեի անհատական կազմը։
ՀԱՊԿ նախագահի որոշմամբ հաստատվեց Առաջնության կանոնակարգը և կազմկոմիտեի անհատական կազմը։ Առաջնության անցկացման տնօրեն նշանակվեց ՀԱՊԿ Պարա սեղանի թենիս մարզաձևի նախագահ պարոն Կամո Դավթյանը։
Առաջնությունը կանցկացվի մարտի 22ից 23-ը, Երևան քաղաքում, Դինամո մարզական համալիրի փոքր դահլիճում։
Առաջնությանը մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025թ մարտի 15-ն է։
Առաջնությունը Ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում։