Աթլետները մեկնեցին Ճապոնիա

6 ամիս առաջ
Աթլետները մեկնեցին Ճապոնիա

Հայաստանի պարա աթլետիկայի հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի գլխավարությամբ թիմը այսօր մեկնեց Ճապոնիա մասնակցելու Պարա աթլետիկայի 2024 թվականի Աշխարհի առաջնությանը։

Հավաքականի կազմում հայտավորվել են պարա աթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։ 

Թիմի հետ նաև մեկնել է Գևորգ Ստեփանյանը, որպես մարզիկ Սարգիս Ստեփանյանի ուղեկցող։

 

Սույն առաջնությանը հավաքականի մասնակցության ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ ՀՀ Պետական բյուջեի միջոցներով։ 

 

Հավաքական թիմին մաղթում ենք հաջող մասնակցություն այս կարևոր մրցաշարում։