Եվրոպայի Պարալիմպիկ կոմիտեի նախագահը կժամանի հայաստան
1 ամիս առաջ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի պարալիմպիկ կոմիտեի նախագահ պարոն Ռայմոն Բլոնդելի հետ։
Կողմերը քննարկել են Եվրոպական ռեգիոնում Պարալիմպիկ շարժման զարգացմանը առնչվող արդիական հարցերը և Հայաստանի հետ համագործակցության խորացման հնարավորությունները։
Պարոն Բլոնդելը սիրով ընդունել է Հայաստան այցելելու հրավերը և հայտնել, որ առաջիկա ամիսներին կկատարի այցը։