Պարածանրամարտի մեր թիմը վերադարձավ ՌԴ-ից մեդալներով
2 տարի առաջ
Խանտի Մանսիյսկում կայացող «Չեմպիոնների գավաթ» պարա ծամրամարտի մրցաշարին մեր Պարալիմպիկ հավաքականի 5 մարզիկների մասնակցությունը հնարավոր դարձավ Գյումրու, Վանաձորի և Գավառի քաղաքապետերի, ինչպես նաև ՌԴ Խանտի Մանսիյսկի հայ համայնքի և Ռուսաստանի Պարալիմպիկ Կոմիտեի աջակցությամբ։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր բարոյական և ընկերական աջակցություն ցուցաբերեցին այս կարևոր առաջնությանը մեր երիտասարդ թիմի մասնակցության և փորձառության ավելացման համար։
Կարող ենք վստահ փաստել, որ 2023-ին մեր պատանի և երիտասարդ մարզիկները Եվրոպայի առաջնությանը արդեն պատրաստ են։