ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

5 ամիս առաջ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգում ընդգրկված էին՝

1. Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կողմից Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին հատկացված Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի մասնակցության ուղիղ(պարա ծանրամարտ) և բարձր կատարողական (պարա աթլետիկա) կանոնով  տեղաբաշխվող վարկանիշային տեղերը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի կողմից հաստատելու հարցը։ 

2. Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի մասնակցության ուղիղ և բարձր կատարողական կանոնով վարկանիշ (ուղեգիր) նվաճած մարզիկների և մարզչական կազմի ցանկը հաստատելու և  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն վերջիններիս որպես անվանական թոշակ ստանալու թեկնածու առաջադրելու մասին հարցը։

3. Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի 2023-2024 թվականների գործունեության տարեկան և կիսամյակային հաշվետվությունները հաստատելու մասին հարցերը։

Պարալիմպիկ կոմիտեի խորհուրդը օրակարգի բոլոր հարցերը քննարկեց և միաձայն հաստատեց դրանք։

 

Պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն