Դավիթ Խաչատուրյանը եզրափակչում է

1 ամիս առաջ
Դավիթ Խաչատուրյանը եզրափակչում է

🇦🇲 Նյու Դելլիում ընթացող Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությունում Հայաստանի պարա աթլետիկայի հավաքականի անդամ Դավիթ Խաչատուրյանը ունեցավ իր առաջին մրցելույթը։

 

🏃‍♂️ Դավիթը հանդես է գալիս T36 մարզական դասակարգման խմբում և 400մ վազքում գրանցեց 57.35 վայրկյան արդյունք։

 

👉 Երկու վազքահերթերում գրանցված արդյունքների համադրմամբ նա նվաճեց եզրափակչի ուղեգիր։

✅ Միևնույն ժամանակ, Դավիթի արդյունքը գերազանցեց նաև Նվազագույն մուտքի ստանդարտը (MES)։

 

📌 Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանը դարձավ Հայաստանի պարա աթլետիկայի պատմության մեջ ընդամենը երկրորդ մարզիկը, որ հաղթահարում է այս նորմատիվը։

 

👏 Շնորհավորում ենք Դավիթին այս նշանակալի հաջողության համար և մաղթում փայլուն ելույթ եզրափակչում։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Armenian National Paralympic Committee

#paraathletics2025 #worldchampionships #TeamArmenia #davidkhachaturyan