Դասակարգման նպատակով փաստաթղթավորվել է ևս 5 մարզիկ
1 ամիս առաջ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մարզական դասակարգման հարցերով աշխատանքային խումբն, ի դեմս բժիշկներ Հրանտ Աշճյանի և Նարինե Զալիբեկյանի իրականացրեց թվով 5 նոր մարզիկների ներքին դասկարգման և փաստաթղթավորման աշխատանքները։
Նոր մարզիկները Գավառից, Գյումրուց, Երևանից, Վանաձորից և Ռուսատանի դաշնությունից էին։ Պարալիմպիկ մարզաձևով զբաղվող հայ մարզիկների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Բոլոր դասակարգվող մարզիկները տևական ժամանակ Պարա ծանրամարտի և Պարա աթլետիկայի հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում են և նախապատրաստական աշխատանքներ են տարվում վերջիններիս միջազգային մրցաշարերի գործուղելով դեպի բարձր նվաճումների պատրաստելը։