Դուբայ 2023 Պարա ծանրամարտի Աշխարհի առաջնությունը թվերով

11 ամիս առաջ
Դուբայ 2023 Պարա ծանրամարտի Աշխարհի առաջնությունը թվերով

Պարա ծանրամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը թվերով՝

 

Առաջնությանը 80 Ազգային պարալիմպիկ կոմիտե հայտավորվել է 499 մարզիկ, 209 կին և 290 տղամարդ։ 

 

Հայաստանը🇦🇲 կներկայացնի 7 մարզիկ, 2 կին և 5 տղամարդ։

 

Հայաստանը կմասնակցի երկու առաջնություններին էլ և երիտասարդների և մեծերի։ Երիտասարդական հավաքականից 2 մարզիկ են, երկուսն էլ պատանի 15-17 տարիքային խմբի🇦🇲🏋️‍♂️🥇🥈🥉։

Մեր մարզիկները հանդես կգան հետևյալ քաշային կարգերում՝

 

49կգ - 2 ծանրորդ

55կգ - 2 ծանրորդ

65կգ - 1 ծանրորդ

72կգ - 1 ծանրորդ

80կգ - 1 ծանրորդ

 

Հավաքական թիմի մասնակցությունն ապահովելու համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և արմատներով 

Գյումրեցի Գայանե Աղաբալյանը։ 

 

Վերջինիս ջանքերի շնորհիվ կազմակերպվել է հանգանակություն և անհատ բարերար մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունն են կատարել։

 

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սվետլանա Մանուկյանը և Հավաքական թիմի ավագ, ՄԿՍ վարպետ Գրետա Վարդանյանը իրենց 

անձնական սպորտային նպաստներից են հանգանակել երիտասարդ մարզիկների համար։

 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն փոխառություն է նաև ներգրավել Հայաստանի ազգային հավակական թիմի Աշխարհի առաջնությանը մասնակցութուն ապահովելու և գործուղման ծախսերը հոգալու համար։

 

Պարալիմպիկ կոմիտեն հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր աջակցողներին, հատկապես ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ղեկավար անձանց,  խորհրդի անդամներին, տնօրինության նախագահ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին, Խորհրդի անդամ պարոն Մերուժան Գալստյանին և իհարկե գյումրեցի Գայանե Աղաբալյանին։