Որոշվել է Պարա ծանրամարտի ՀՀ 2025 թ առաջնության օրերը
1 ամիս առաջ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի որոշմամբ հաստատվել է նաև Պարա ծանրամարտի ՀՀ 2025 թվականի առաջնության Կանոնակարգը և Կազմկոմիտեի անհատական կազմը։
Առաջնության տնօրեն է նշանակվել ՀԱՊԿ Պարա ծանրամարտ մարզաձևի մարզչական կազմի անդամ Արտակ Ներսիսյանը։
Առաջնության Տեխնիկական դելեգատներ են նշանակվել Պարալիմպիկ լեգենդար մարզիկ, աշխարհի ռեկորդակիր Գագիկ Գասպարյանը և Պարա ծանրամարտի մարզչական կազմի անդամ Արամ Զուրաբյանը։
Պարա ծանրամարտի ՀՀ 2025 թվականի առաջնությունը կանցկացվի մարտի 26-ից 27-ը Երևանի, «Փյունիկ» մարզական համալիրում, Ծիծեռնակաբերդի 16 հասցեում։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 18-ը, ժամը 23:00 Երևանի ժամանակով։
Առաջնությունը ֆինանսավորվում է Պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային աջակցության պայմանագրի շրջանակներում։
Պարալիմպիկ կոմիտեի լրատվական