ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

1 տարի առաջ

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարութան նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ 2024-2026թթ. Պարալիմպիկ մարզաձևերի մարզական միջոցառումների վերաբերյալ աշխատանքային քննարկում տեղի ունեցավ։

 

Քննարկումը շատ բովանդակալից էր և առարկայական։ Քննարկման ընթացքում փոխհամաձայնեցվեցին մի շարք կարևոր հարցեր։ 

 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին մասնագիտական բանավեճ ծավալելու, մոտեցումները հստակեցնելու և դրանք մոտարկելու համար։

 

Հույս ենք հայտնում, որ աշխատանքային հանդիպումներն ինտենսիվ բնույթ կկրեն և չկարգավորված հարցերը համատեղ ջանքերով հաջորդաբար կլուծվեն։

 

Պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն