Աավարտվեցին 20-րդ փառատոնի խաղերը
4 ամիս առաջ
Ավարտվեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան,Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի համատեղ ջանքերով կազմակերպված Հայաստանի պարա սպորտի 20-րդ մարզական փառատոնը:
Հայաստանի տարբեր մարզերից եկած շուրջ 120 մարզիկ-մարզուհիներ պայքարեցին և մրցանակային տեղեր զբաղեցրեցին:
Մրցանակակիրների թվում էին նաև ԼՂՀ-ից տեղահանված անձիք: Այս հաղթանակը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի նրանք շարունակեն զբաղվել սպորտով և էլ ավելի մեծ նվաճումներ ունենան: