Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը մեզ համար իսկապես առանձնահատուկ ու հիշարժան էր
4 ամիս առաջ
✨ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը մեզ համար իսկապես առանձնահատուկ ու հիշարժան էր։
Այսօր մենք հյուրընկալեցինք Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր, կանանց և ակադեմիայի թիմերի ֆուտբոլիստներին։
🤝 Հանդիպումն անցավ բացառիկ ջերմ ու մոտիվացնող մթնոլորտում․
Պարալիմպիկ մարզիկներն ու ֆուտբոլիստները կիսվեցին իրենց անցած ճանապարհով, մարտահրավերներով ու հաջողությունների պատմություններով։ Այսպիսի անկեղծ և ուժ տվող զրույցներն օգնում են հասկանալ, որ հաղթանակները ծնվում են ամենօրյա աշխատանքի, համառության և միասնականության արդյունքում։
🏆 Հայաստանի պարաալթետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Գևորգյանը ընդգծեց, որ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլև ուժեղ, առողջ և ներառական սպորտային համայնք ձևավորելու համար։
🙏 Սրտանց շնորհակալություն ենք հայտնում FC Pyunik ֆուտբոլային ակումբին՝ մեր կողքին լինելու և աջակցության համար։ Ձեր ներկայությունը մեզ շատ մեծ ուժ ու մոտիվացիա տվեց։
❤️⚽️🇦🇲 միասին ավելի ուժեղ ենք։
