Սեպտեմբերի 24-27-ը Սեուլում տեղի է ունենում ՄՊԿ Գլխավոր վեհաժողովը և համաժողովը

1 ամիս առաջ
Սեպտեմբերի 24-27-ը Սեուլում տեղի է ունենում ՄՊԿ Գլխավոր վեհաժողովը և համաժողովը

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը մեկնել է Սեուլ՝ մասնակցելու Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի (ՄՊԿ) 22-րդ Գլխավոր վեհաժողովին և համաժողովին։

 

Սեպտեմբերի 24-27-ը Սեուլում տեղի է ունենում ՄՊԿ Գլխավոր վեհաժողովը և համաժողովը, որն անց է կացվում Կորեայի Պարալիմպիկ կոմիտեի կողմից։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 400 ներկայացուցիչներ՝ ՄՊԿ շուրջ 190 անդամ կազմակերպություններից և մի շարք միջազգային ֆեդերացիաներից։

 

Համաժողովի ընթացքում քննարկվում են ՄՊԿ ղեկավարության հաշվետվությունները, անդամ կազմակերպությունների հաջողված փորձերը, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի ազգային կոմիտեների անդամակցության հարցը։ Սեպտեմբերի 27-ին կկայանան ՄՊԿ Կառավարման խորհրդի ընտրությունները, որտեղ նախագահի պաշտոնի համար պայքարում են Էնդրյու Փարսոնսը և Հարավային Կորեայից Դոնգ Հյուն Բաեն։

 

Վեհաժողովը ՄՊԿ-ի ամենակարևոր հավաքն է, որտեղ ձևավորվում են Պարալիմպիկ շարժման ապագա ուղղությունները։