Ճապոնիայից առաջին նորությունները
10 ամիս առաջ

Պարա աթլետիկայի աշխարհի առաջնության ընթացքում գնդի հրում վարժության F55 դասակարգման խմբում Իրանի Իսլամական Հանրապետության մարզիկ Ամիրի Համեդը առաջնության սկզբնական արդյունքների համապատասխան գրավել էր առաջին տեղը և սահմանել Ասիական նոր ռեկորդ, սակայն նախնական արդյունքների հրապարակումից հետո Բուլղարիայի թիմը բողոքարկել էր մրցավարների որոշումը, բողոքարկմանը միացել էին նաև Հայաստանի, Ռուսաստանի և Սերբիայի թիմերը։ Բողոքարկման արդյունքում Իրանի պարա աթլետի բոլոր 6 նետումները համարվել են կանոններին անհամապատասխան և վերջինիս գրանցած բոլոր նախնական արդյունքները չեղարկվել են։ Այս հիմքով Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը հետ է վերցվել իրանցի մարզիկից և շնորհվել բուլղարացի մարզիկ Ռուժդի Ռուժդիին, համապատատխանաբար բոլոր մյուս մասնակից մարզիկները մեկ դիրքով առաջ են անցել։ Հայաստանի պարա աթլետ Սարգիս Ստեփանյանը 7-րդ հորիզոնակից տեղափոխվել է 6-րդ հորիզոնականը։
Ստորև կարող եք դիտել Սերբիայի, Բուլղարիայի և Իրանի թիմերի մարզիկների մրցելույթները։
Նյութը վերցվել է WPA (World Para Athletics- Միջազգային Պարա Աթլետիկա ) պաշտոնական էջից: