Եվս մեկ միջազգային կարգի սպորտի վարպետ ունեցանք
9 ամիս առաջ
📣ՀՀ օրենսդրության համաձայն
Պարա ծանրորդ ԽՈՐԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհվել է Միջազգային կարգի սպորտի վարպետի մարզական կոչում։ Մարզական կոչումներ են շնորհվել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:
Կոչումները հանձնվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կողմից։
Շնորհավորում ենք Խորենին և մյուս մարզիկներին բարձր նվաճումներով պայմանավորված մարզական կոչումների ստացման առթիվ։
Պարալիմպիկ կոմիտեի աշխատակազմ