Դուբայ 2024 Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցությունից Հավաքականի ձեռքբերումները
10 ամիս առաջ
Դուբայում կազմակերված Պարա ծանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգրի նվաճման որակավորման մրցաշարը ավարտվեց։ Այս մրցաշարին մասնակցությունը շատ կարևոր էր քանի որ’
1. Ապահովվում էր մարզիկի մնալը Փարիզ -2024 ուղեգրի նվաճման վարկանիշային աղյուսակում։
2. Մարզիկը հնարավորություն ուներ բարելավել նշված վարկանիշային աղյուսակում իր դիրքը։
Այսպիսով Գրետա Վարդանյանի մասնակցությունը վերոնշյալ մրցաշարին հնարավորություն տվեց վերջինիս մնալ վարկանիշային աղյուսակում և այդ աղյուսակում մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։
Ամփոփելով արդյունքները կարող ենք փաստել, որ՝
1. Գրետան բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի կատարեց
2. Գրետան իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց, այն է՝ 97 կգ , որը նաև Հայաստանի նոր ռեկորդ է
3. Գրետան Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ քայլով 12-րդ տեղից տեղափոխվելով 11, իսկ ըստ երկրների հաշվարկի եզրափակեց լավագույն տասնյակը։
4. Գրետան ապահովեց Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզով նախատեսված ևս մեկ պահանջ։
5. Հավաքականի աշխատանքներում ներգրավված Բրազիլացի փորձառու մարզիչ Վալդեսիր Լոպես դա Սիլվան գերազանց կատարեց մարզչական կազմի կողմից վերջինիս առջև դրված խնդիրները
6. Մարզիկը անցավ Դոպինգի ստուգման հետազոտություն
7. Հավաքականի բժիշկները և կինեզոլոգ Գոռ Նարինջյանը գերազանց աշխատեցին և մինչ մրցումը հասցրեցին բուժել Գրետայի ուսագոտու հատվածում ստացած վնասվածքը
8. Մեծ էր նաև Հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Զուրաբյանի կատարած աշխատանքը, գրագետ մարզումային պլանը, սննդակարգը և թիմի կուռ աշխատանքը։
Շնորհակալություն բոլորին ովքեր այս ընթացքում աջակցեցին Գրետայի հաջող մասնակցության ապահովման աշխատանքներին։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե