Պարա թիավարող Արթուր Պետրոսյանը 6-րդ էր
1 ամիս առաջ
Չեխիայի Ռաչիցել քաղաքում սույն թվականի Հունիսի 19-22 ընթացող Պարականոեի 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պարականոեի հավաքականի թիավարող Արթուր Պետրոսյանը հանդես գալով VL3-200մ դասակարգման խմբում՝ մրցեց նաև կիսաեզրափակիչ փուլում և գրանցելով 1:04.649 արդյունք գրավեց 6-րդ հորիզոնականը։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Եպիֆանովը՝ 46.783 արդյունքով։
Առաջնության մասնակցության ծախսերը իրականացվել են ՀՀ Պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն։
