Ծանրորդ Գնել Սաֆարյանը կատարեց իր առջև դրված մարզչական առաջադրանքը

1 տարի առաջ
Ծանրորդ Գնել Սաֆարյանը կատարեց իր առջև դրված մարզչական առաջադրանքը

Աշխարհի առաջնության 7-րդ օրը 80 կգ քաշային կարգում հանդես եկավ Գնել Սաֆարյանը։ Նրան ներկայացնում էր մարզիչ Արամ Զուրաբյանը։ Գնելը իր բոլոր երեք մոտեցումները անթերի կատարեց և բարձրացրած քաշերի ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 19-րդ տեղը։ Գնելի առջև դրված մարզչական առաջադրանքը կատարված է այն է դիրքավորվել լավագույն  24-յակում։ Շնորհավորում ենք առաջադրանքի կատարման կապակցությամբ։