Հայաստանը մասնակից կունեա ուղիղ հրավերքի շնորհիվ
1 տարի առաջ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի ջանքերի շնորհիվ Հայաստանը Պարա աթլետիկայի աշխարհի 2023թ. առաջնությանը մասնակցելու ուղիղ հրավերք ստացավ։
Նախնական հայտավորվել են հավաքականի 4 պարա աթլետ՝
1. Արման Սարգսյան T53 (100մ սայլակավազք)
2. Սմբատ Կարապետյան T54 (100մ սայլակավազք)
3. Սարգիս Ստեփանյան F55 (գնդի հրում)
4. Սարգիս Մխիթարյան F57(գնդի հրում):
Պարալիմպիկ հավաքական թիմի գլխավոր և ավագ մարզիչներ Սուսաննա Մարտիրոսյանի և Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ Փարիզ-2023 Աշխարհի առաջնությանն ընդառաջ սկսվել են հավաքականի չորս մարզիկների կենտրոնացված և անհատական կարգով մարզումները։
Պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն