Աշխարհի առաջնությանը հավաքական թիմը պատրաստ է

1 տարի առաջ
Աշխարհի առաջնությանը հավաքական թիմը պատրաստ է

Հայաստանի պարա ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ներսիսյանի գլխավորությամբ հավաքականի մարզիկների համար Գյումրի քաղաքում կազմակերպվել էր հերթական  ուսումնամարզական հավաքը։ 

Աշխարհի առաջնությունից առաջ անհատապես գնահատվեց մարզիկների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Վարժության կատարման տեխնիկայի կատարելագործման  համար անհատական առաջադրանքներ տրվեցին մարզիկներին, իսկ մարզչական կազմը  մարտավարական տարբեր սխեմաներ քննարկեց։

Այս անչափ կարևոր առաջնությանը առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայանալու է մեծ կազմով։ Պարապմունքների ընթացքում Հավաքականի մարզիկների գրանցած արդյունքները խոստումնալից են և պայքարը, որոշ քաշային կարգերում, մեդալների համար է լինելու։ 🇦🇲👏🏋️‍♂️🥇🥉🥈