Հայ պարա ծանրորդները կրկին փայլեցին 2025թ. Աշխարհի գավաթի խաղարկությանը, ռեկորդը ռեկորդի հետևից
5 ամիս առաջ
Հայաստանի պարա ծանրամարտի հավաքական թիմը գերազանաց հանդես եկավ Թբիլիսիում անցկացված Պարա ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը։
Սահմանվեց 2 ռեկորդ, նվաճվեց 8 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Այս մրցաշարի մեդալների հաշվարկում Հայաստանի Երիտասարդների և Պատանիների հավաքականը առաջին հորիզոնականում է, իսկ բոլոր տարիքային խմբերերի հաշվարկով երրորդը։
Առաջին ոսկե և արծաթե մեդալները թիմին բերեց գյումրեցի Խորեն Ծատուրյանը։ Խորենը իր տարիքային խմբում առաջատարն էր և հենց առաջին մոտեցմամբ հրելով 135կգ ծանրաձողը տղամարդկանց մինչև 59կգ երիտասարդների քաշային կարգում ապահովեց 1-ին տեղը լավագույն բարձրացրած քաշ արդյունքով։ Երկրորդ և երրորդ մրցափորձերը 141կգ էին և նպատակը 2013թ հույն մարզիկ Կոլոումօղլու Փասչալի 140կգ գործող ռեկորդը անցնել էր, սակայն վնասվացքը զգացնել տվեց և մեր չեմպիոնին չհաջողեց անթերի կատարել մոտեցումները։
Հաջորդ մեդալակիրը գյումրեցի Ռաֆայել Համազասպյանն էր, նա հանդես էր գալիս տղամարդկանց մինչև 49 կգ քաշային կարգում։ Ռաֆայելը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 100կգ ծանրաձողը և ապահովեց պատանիների տարիքային խմբում 1-ին տեղը։ Երկրորդ մոտեցումը 106կգ էր, նպատակը նոր եվրոպայի ռեկորդ սահմանել էր։ Ռաֆայելը սառնասրտորեն կատարեց վարժությունը և Հայաստանի պարա ծանրամարտի պատմության մեջ առաջին ռեկորդը գրանցեց։
Ռաֆայելի երրորդ մրցափորձը սեփական գրանցած ռեկորդը գերազանցլն էր սակայն 107կգ մրցափորձը չստացվեց անթերի կատարել։ Ռաֆայելը 106կգ և 206կգ արդյունքներով նվաճեց 2 ոսկե մեդալ։
Մեր հաջորդ մարզիկը Երիտասարդական հավաքականի պարա ծանրորդ վանաձորցի Արթուր Բաբայանն էր։ Նա հանդես էր գալիս տղամարդկանց մինչև 49կգ քաշային կարգում։ Արթուրը նույնպես առաջատարն էր իր տարիքային խմբում։ Արթուրը առաջին մրցափորձում հրեց 115կգ, իսկ երկրորդ մրցափորձով նպատակադրվեց գերազանցել ռուս մարզիկ Իվանով Ալեքսանդրի 2014 թվականին սահմանած 121կգ եվրոպայի երիտասարդների գործող ռեկորդը։ Արթուրը վստահորեն կատարեց վարժությունը սահմանեց նոր ռեկորդ։ Արթուրը 121կգ և 236կգ արդյունքներով նվաճեց մեկ ոսկե, մեկ բրոնզե իր տարիքային խմբում և մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ մեծահասակների խմբում։
Հավաքական թիմին հաջորդ ոսկե մեդալներ բերած մարզիկը՝ պատանի պարա ծանրորդ Արտյոմ Մուխսյանն էր։ Նա իր երեք մոտեցումները 57կգ,61կգ,66կգ անթերի կատարեց։ 66կգ և 184կգ արդյունքներով նվաճեց 2 ոսկե մեդալ պատանիների մինչ 72 կգ քաշային կարգում։
Հավաքական թիմի միակ պատանի մարզուհի Կարինե Մանուկյանը իր դեբյուտը շատ լավ իրագործեց։ Նա 55 կգ արդյունքով իր տարիքային խմբում նվաճեց 2 ոսկե մեդալ։
Մեծերի խմբում հանդես եկող մեր մյուս մարզիկներ՝ Հարություն Մխիթարյանը մինչև 65կգ քաշային կարգ, Գնել Սաֆարյանը մինչև 88կգ քաշային կարգ և Կարեն Միքայելյանը մինչև 59կգ քաշային կարգ, առաջնության արդյունքներով համապատասխանաբար զբաղեցրեցին 5-րդ, 9-րդ և 11-րդ հորիզոնականները։
Թբիլիսի 2025 Աշխարհի գավաթի խաղարկությանը մեկնած պատվիրակության ղեկավարն էր Պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում էին՝ Գլխավոր մարզիչ Գ.Նարինջյանը, մարզիչ Ա.Զուրաբյանը, մարզչի օգնական Է.Մակարյանը և թիմին ուղեկցող Ս.Մանուկյանը։
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտե
