Հանդիպում փոխնախարարի հետ

4 շաբաթ առաջ
Հանդիպում փոխնախարարի հետ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն այսօր հյուրընկալել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Հասմիկ Ավագյանին։

 

Հանդիպմանը մասնակցում էին պարա փաուերլիֆտինգի (պարա ծանրամարտի) հավաքական թիմի մրցանակակիր մարզիկները, պարա աթլետիկայի և պարա լողի ներկայացուցիչները, ինչպես նաև նոր միջազգային գրանցում ստացած անվասայլակով քյորլինգ մարզաձևի Հայաստանի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Փոխնախարարը շնորհավորեց մարզիկներին 2025 թվականին գրանցված բարձր մարզական նվաճումների կապակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պարալիմպիկ կոմիտեի կողմից բարձրացված առաջնահերթ խնդիրները։ Տիկին Ավագյանը տեղեկացրեց, որ հունվար ամսից համատեղ ջանքերով կսկսվեն իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների գործընթացները։

 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց տիկին Հասմիկ Ավագյանին արդյունավետ հանդիպման, կառուցողական երկխոսության և պարալիմպիկ շարժման զարգացմանն ուղղված պատրաստակամության համար։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Armenian National Paralympic Committee