Պարա կանոէի Հայաստանի հավաքականի թիմը մեկնեց մասնակցելու Աշխարհի առաջնությանը
1 տարի առաջ
Օգոստոսի 23-27-ը Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում կկայանա պարա կանոեի Աշխարհի առաջնությունը: Միջազգային այս կարևոր մրցաշարին Հայաստանը կներկայացնի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ պարա կանոեիստ Արթուր Պետրոսյանը (մարզիչ Ավետիք Մալխասյան)։ Արթուրի ելույթը օգոստոսի 24-ին է։ Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկին։