Ամանորյա տոնական միջոցառում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը
4 ամիս առաջ
🇦🇲🤝🇷🇺 Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հրավիրված էր Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը։ ✨
Երեկոյի առաջին հատվածը լի էր մշակութային ոգևորությամբ․ հնչեցին հայ և ռուս մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ստեղծելով տոնական, ջերմ և ներշնչող մթնոլորտ։ 🎶
Շնորհակալություն հրավերի համար և կապերի ամրապնդման այս գեղեցիկ նախաձեռնության համար։
Թող նոր տարին լինի խաղաղ, ներառական և հաջողություններով լի մեր մարզիկների համար։ 🎄✨
