20-րդ հանրապետական պարալիմպիկ փառատոն
5 ամիս առաջ
📯 Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, համագործակցելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Հայաստանի գրասենյակի հետ, հրավիրում է մասնակցելու 20-րդ հանրապետական պարալիմպիկ փառատոնին, որը կանցկացվի 2024 թ. հուլիսի 23-24-ը:
2024 թվականի Պարալիմպիկ փառատոնը նշանակալից է այն առումով, որ այս անգամ խրախուսվում է Հայաստանում բնակվող, հաշմանդամություն ունեցող փախստական անձանց մասնակցությունը։ Կարող են դիմել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Հաղթողները ստանալու են տարբեր պարգեւներ։🏆
Պարալիմպիկ փառատոնի շրջանակում մարզիկները կմրցեն հետեւյալ յոթ մարզաձեւերում՝ անվասայլակով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, լող, բոչիա, շախմատ, աթլետիկա։ ⛹️♂️🏀🧑🦼🤸♂️🏊♀️⛹️♂️🏓🏋️♂️♟
⏳ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 10, 2024 թ., ժ. 23։59։
📍 Մասնակիցները կարող են գրանցվել՝ ℹ️ էլ-փոստի sportparaton@gmail.com եւ muradyan@unhcr.org հասցեներին ուղարկելով հետեւյալը.
🔸 Անուն, ազգանուն, ծննդյան թիվ.
🔸 Փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի կամ անձնագրի պատճեն.
🔸Ֆիզիկական հաշմանդամությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
🔸 Առավելագույնը երկու մարզաձեւ, որոնց տիրապետում եք եւ ցանկանում եք մրցակցել։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ☎️043 560 707 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-18:00):
----------
Պարալիմպիկ փառատոնի նպատակն է ներգրավել եւ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ խթանելով նրանց ֆիզիկական ակտիվությունը եւ 💪 առողջությունը, որպեսզի ոչ ոք, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք, չանտեսվեն:
👉https://rb.gy/7ujnqs
UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Ambassade de France en Arménie Mission Armenia Armenian Red Cross Society People in Need Armenia KASA Swiss Humanitarian Foundation Action Against Hunger South Caucasus ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն