Նոթվիլում կունենանք նաև պարա վազորդ
3 շաբաթ առաջ
Շվեյցարիայի Նոթվիլ քաղաքում սույն թվականի մայսի 23-25ը անցկացվելիք Աշխարհի Պարա աթլետիկայի Գրան պրի 2025 մրցաշարին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտավորել է 3 մարզիկի մասնակցություն։
Հայտավորված պարա աթլետներն են՝
1. Գոհար Նավասարդյանը (սայլակավազք)
2. Դավիթ Խաչատուրյանը (պարա վազք)
3. Սարգիս Մխիթարյանը (գնդի հրում և սկավառակի նետում)
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Պարալիմպիկ կոմիտեն վազորդ է գործուղում նման միջազգային առաջնության։
Սույն մրցաշարին թիմի մասնակցությունը հնարավոր դարձավ Երևանի քաղաքապետարանի և Բաղրամյան համայնքի կողմից հատկացված ֆինանսական աջակցության շնորհիվ, որի համար շնորհակալություն ենք հայտնում Համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին և սպորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին։
Մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում, մարտական են տրամադրված և պայքարելու են Աշխարհի առաջնության մասնակցության ուղեգրերի, ինչպես նաև մեդալների համար։
Թիմի և գործուղվող կազմի ղեկավարն է Պարա աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Գևորգյանը։