Հայտնի է ՀՀ անվասայլակով բասկետբոլի առաջնության օրերը

1 ամիս առաջ
Հայտնի է ՀՀ անվասայլակով բասկետբոլի առաջնության օրերը

Պաշտոնական

 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի որոշմամբ հաստատվել է Անվասայլակով բասկետբոլի ՀՀ 2025 թվականի առաջնության Կանոնակարգը և Կազմկոմիտեի անհատական կազմը։ 

 

Առաջնության տնօրեն է նշանակվել ՀԱՊԿ Անվասայլակով բասկետբոլ մարզաձևի հանձնաժողովի նախագահ Սևակ Մխիթարյանը։ 

 

Տեխնիկական դելեգատի ղեկավար է նշանակվել ՀԱՊԿ մրցավարական հանձնաժողովի նախագահ Մելիք Սանթրոսյանը։

 

Անվասայլակով բասկետբոլի 2025 թվականի առաջնությունը կանցկացվի մարտի 29-ից 30-ը Երևանի «Միկա» ՄՀԿ-ում, Մանանդյան 41 հասցեում։

 

Առաջնությունը ֆինանսավորվում է Պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Պարալիմպիկ կոմիտեի միջև կնքված դրամաշնորհային աջակցության պայմանագրի շրջանակներում։

 

Պարալիմպիկ կոմիտեի լրատվական