Մեկնարկեց Պարալիմպիկ մարզիկների չորրորդ համաժողովը
1 ամիս առաջ
Հունիսի 24-ին Գերմանիայի Բոնն քաղաքում
մեկնարկեց Պարալիմպիկ մարզիկների չորրորդ համաժողովը՝ համախմբելով 75 մարզիկների ներկայացուցիչներ՝ 51 երկրներից։
Համաժողովին Հայաստանը ներկայացնում են Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի աթլետների խորհրդի նախագահ Հովհաննես Խզմալյանը և Պարալիմպիկ կոմիտեի խորհրդին կից մրցավարական խորհրդի նախագահ Մելիք Սանթրոսյանը։
Համաժողովը կարևոր հարթակ է երկխոսության, համագործակցության և մարզիկների իրավունքների ամրապնդման համար։
#Paralympics #AthletesForum #Armenia #NPCArmenia
