Այս տարի ավելի քան 30 մլն դրամ սպորտային թոշակ կստանան Հայաստանի Պարալիմպիկ հավաքական թիմերի մարզիկները և մարզչական կազմը
10 ամիս առաջ
2023 թվականին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր և ավագ մարզիչներին, բժիշկներին ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգի համաձայն միանվագ դրամական պարգևներ և սպորտային թոշակ տրամադրելու նպատակով Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն թեկնածուների ցանկը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ ՀՀ վարչապետի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումներով և հրամաններով միանվագ դրամական պարգևատրում են ստացել ՀՀ պարա ծանրամարտի հավաքական թիմի 2 մարզիկ և 4 մարզիչ։
Ընդհանուր թվերով սպորտային թոշակի չափը 2024 թվականի համար կկազմի ավելի քան 30 մլն դրամ։
Անվանական սպորտային թոշակ է նշանակվել
Պարա ծանրամարտի հավաքական թիմի թվով 6 ծանրորդի
Պարա կանոեի հավաքական թիմի թվով 1 թիավարողի
Պարա սեղանի թենիսի հավաքական թիմի թվով 3 թենիսիստի
Պարա աթլետիկայի հավաքական թիմի թվով 4 աթլետի։
Անվասայլակով բասկետբոլի թվով 8 մարզիկի անվանական թոշակ տրամադրելու հայտը չի բավարարվել համապատասխան հանձնաժողովի կողմից։
Անվանական թոշակ կստանան նաև մարզիկների անձնական մարզիչները և հավաքականների մարզիչները։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն